ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երկրի վրա հայտնաբերել է վայր, որտեղ կյանք չկա
03:06, 27.07.2021 | mamul.am
15828 | 1

Գիտնականները վստահ են, որ Անտարկտիդայում Շեքլթոնի սառցադաշտի հարևանությամբ գտնվող չոր անապատում բացակայում է կյանքը: Այս մասին հայտնում է Science News-ը։
Մանրէաբանները՝ կենսաբանության դոկտոր Նոյ Ֆիրերի գլխավորությամբ, հայտնաբերել են, որ երկրի վրա հենց այդ տարածքը ոչ մի կերպ բնակեցված չէ։
Ցուրտ և չոր օդն այն գործոններից են, որոնք թույլ չեն տալիս բնակություն հաստատել։
Փորձագետների կարծիքով՝ այդ համադրվող գործոնները վերջնականապես սահմանափակում են նման պայմաններում կյանքի առաջացման հավանականությունը։
Հետազոտողները սառցադաշտից հողի 200 նմուշ են վերցրել։ Հետազոտության արդյունքում պարզագույն օրգանիզմների ներկայության հետքերն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել։
«Մենք չենք պնդում, որ ստերիլ հող ենք հայտնաբերել։ Բայց այն, որ մենք այնտեղ միկրոօրգանիզմների ներկայություն չենք հայտնաբերել, վկայում է, որ դա նրանց ակտիվության այն նույն սահմանն է, որտեղ նրանք չեն կարող մուտք գործել՝ գոյատևման բարդության պատճառով»,- նշել է աշխատության հեղինակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր