ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք». Հունաստանի նախագահ
02:06, 27.07.2021 | mamul.am
4634 | 0

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:

Սակելարոպուլուն, ակնարկելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի խնդրի հետ կապված, ասել է, որ Հունաստանը չի ընդունելու դրանք: Հայտնում է «Ermenihaber»-ը:
«Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հարցում մեր կողմից ոչ մի զիջում չի լինելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին:

«Թուրքիայի անօրինական գործողությունների ու ագրեսիայի դեմ պայքարում մենք վճռական ենք»,- եզրափակել է Հունաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Էրդողանը Կիպրոսի թուրքական մասում հատարարել էր, որ թուրքական կողմն այլևս չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները և առաջ է քաշել 2 առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը:

Էրդողանն ու Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաև հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան չեզոք գոտի է հայտարարվել և պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր