ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Դավիթ Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
23:30, 26.07.2021 | mamul.am
5131 | 2

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին բարձրացրել եմ 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:
Մասնակիցների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հարցն ընդուվեց որպես խորհրդակցական բնույթի առաջարկ:
Այսօր տեղեկացա, որ ՔՊ-ն որոշել Է խորհրդարանում ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը: Եթե մեր առաջարկած «խորհրդարանական խմբակցություններ + արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ» ֆորմատով ձևավորվի փաստահավաք խումբը, ապա պատրաստ ենք, ոչինչ չխնայելով, այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ:
Ասեմ, որ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ինչ դասեր պետք է քաղվեն:
Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է:
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ առաջիկա հանդիպումներին բարձրացնելու եմ բոլոր այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մասին խոսել եմ քարոզարշավի ժամանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր