ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Շուտով Լևոն Տեր–Պետրոսյանին չհասկացողների սիմպոզիում է կազմակերպվելու». Լիզա Ճաղարյան
23:42, 26.07.2021 | mamul.am
7445 | 4

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հավաստի աղբյուրները հայտնում են, որ շուտով Լևոն Տեր–Պետրոսյանին չհասկացողների սիմպոզիում է կազմակերպվելու, որտեղ բոլոր չհասկացողները հերթով բարձրանալու են ամբիոնի մոտ ու մեծ հպարտությամբ ասմունքելու են. «Ես չե՛մ հասկանում Լևոն Տեր–Պետրոսյանին»։ Յուրաքանչյուր ելույթից հետո հնչելու են չհասկացողների բուռն և երկարատև ծափահարությունները։
Վերջում կակաՎոյով վեչեռ են անելու ու պայմանավորվելու են հաջորդ սիմպոզիումից հետո գալիբո վեչեռ անել»:

Հիշեցնենք, երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ 1993 թվականին Հայաստանի ու Արցախի միջև ստորագրված գաղտնի պայմանագրի վերաբերյալ: Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցի տիրույթում, սակայն, եղան օգտատերեր, որ հայտարարեցին, թե չեն հասկանում Տեր-Պետրոսյանի խոսքերի իմաստը:

Աղբյուրը` Լիզա Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր