«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ տեսել են ԱԺ-ում: Օհանյանը զննել է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, որն ինքն է զբաղեցնելու, Մինասյանն էլ Արման Աբովյանի աշխատասենյակն է նայել։ Նրանք հանդիպել են նաև ԱԺ դեռ չընտրված խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ Մեր տեղեկություններով, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը գործընկերներին փորձում է համոզել, որ եթե ֆրակցիայի ղեկավարը քոչարյանական է, քարտուղարը՝ ՀՅԴ-ական, ապա ԱԺ փոխխոսնակի պոստը պետք է իրենց զիջեն»: Մանրամասները՝ թերթի համարում:
|