ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Նի­կոլ Փա­շի­նյա­նին ուղեկ­ցող ավտոշա­րա­սյու­նը վտան­գա­վոր է դառ­նում. «Փաստ»
09:24, 27.07.2021 | mamul.am
5098 | 3

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը:

«Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար: Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:

Նրանք զիգզագաձև երթևեկությամբ, հանդիպակաց գոտի դուրս գալով՝ երկու ուղղություններով ընթացող մեքենաներին «քշում» էին դեպի կողնակ՝ բավականին լայն ճանապարհն ամբողջությամբ «մաքրելով» Փաշինյանի համար: Մեր լրագրողի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը տևական ժամանակ կանգնեցրել էր մեքենան և ուշքի չէր գալիս. իսկ մեքենայում անչափահաս երեխաներ էին: Մեզ փոխանցեցին, որ նույն կերպ մարդկանց «կիսամեռ» են անում ողջ ճանապարհին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր