ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր». Արման Բաբաջանյան
10:00, 27.07.2021 | mamul.am
7864 | 0

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին։
Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր։ Հաշվի առնելով հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ համահայկական ուշադրությունը և հանրային վստահությունը բարձր պահելու կարևորությունը, խիստ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում հնարավորինս լայն ներառականության ապահովումը՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, Արցախի խորհրդարանի և պատկան ուժային կառույցների, Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ առանձին դեպքերում, նեղ մասնագիտական հարցերի և փորձագիտական կարծիքի համար, առաջատար միջազգային փորձագետների և մասնագիտական խմբերի ներգրավումը։
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր (այդ թվում դրսից կառավարվող) ի սկզբանե զրկված լինեն հանձնաժողովի աշխատանքներն ի շահս օգտագործելու, աշխատանքների բովանդակությունը մանիպուլացնելու հնարավորությունից։ Չափազանց էական ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում արտաքին ազդեցությունների անթույլատրելիությունը։
Այսու, պետք է անել հնարավորը հանձնաժողովի անկախությունն ու հանրության հետ ճիշտ հաղորդակցությունն ապահովելու համար։
Հանուն Հանրապետության կուսակցությունը պատրաստ է իր մասնագիտական ներուժը ներդնել և մասնակցել հանձնաժողովի ստեղծման՝ նախապատրաստական աշխատանքներում, ինչպես նաև որպես արտախորհրդարանական ուժ ներգրավվել և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր