ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև վերականգնվել են կապի խզված ուղիները
10:54, 27.07.2021 | mamul.am
3638 | 0

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև 2020 թվականից խզված կապերը վերականգնվել են, հաղորդել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը:

«Հարավային և Հյուսիսային Կորեաները հուլիսի 27-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին), որոշում են կայացրել վերականգնել այս ամբողջ ընթացքում կապի խզված ուղիները և կատարել են առաջին զանգը։ Հուսով ենք, որ կապի ուղիների վերականգնումը դրականորեն կանդրադառնա միջկորեական հարաբերությունների զարգացման ու վերականգնման վրա»,- նշել են աշխատակազմում։

Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2 երկրների առաջնորդների ուղերձների փոխանակումից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր