ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սա ոչ թե «Լուսավոր Հայաստանի», այլ «Ռուսավոր Հայաստանի» վերջն է». Տ. Խզմալյան
11:18, 27.07.2021 | mamul.am
6110 | 1

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ

Փաստորեն, հանձինս «Լուսավոր Հայաստան» հիմնադիր և առաջնորդ Է. Մարուքյանի, ՀՀ տարիներ շարունակ ուներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ: Եւ այս բոլոր պաշտոններով ու տիտղոսներով զարդարված մարդը ամիսներ առաջ առաջարկեց ստեղծել Սյունիքում... նոր ռուսական ռազմաբազա՝ այսպիսով ընդլայնելով ու խորացնելով ՀՀ գաղութացումը, զավթումը և կախվածությունը Ռուսաստանից...
Սա ոչ թե «Լուսավոր Հայաստանի», այլ «Ռուսավոր Հայաստանի» վերջն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր