ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ը խոստացել է մինչև տարեվերջ դադարեցնել մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին
18:54, 27.07.2021 | mamul.am
3441 | 0

ԱՄՆ-ը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կդադարեցնի մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին, թեև կշարունակի աջակցել իրաքյան անվտանգության ուժերին, ասված է 2 երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Վերջին բանակցությունների արդյունքում, պատվիրակությունները որոշել են հարաբերություններն ամբողջությամբ տեղափոխել վարժանքների, խորհրդատվությունների, օգնության և հետախուզության ոլորտ»,- ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցությունն Իրաքի անվտանգության ուժերին, որպեսզի օգնի նրանց պայքարել ապագա սպառնալիքների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը որևէ հիշատակում չի պարունակում երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Այնտեղ գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 2,5 հազար զինծառայող:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր