ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում». Տիգրան Աբրահամյան
12:48, 27.07.2021 | mamul.am
7436 | 1

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական ​​սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում:

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ-որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն:

Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր:

Այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից: Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:

Իսկ թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումն Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի, հստակ է նրանց նկատելի շահագրգռվածությունից ու դրան հասնելու ջանքերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր