Ավշարցիները պահանջում են համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի հրաժարականը: Նրանք հավաքվել են գյուղապետարանի շենքի առջև: «25 տարի էս մարդը աշխատել է ոչ թե ժողովրդի, այլ իրա համար, ոչ մի բան չի արել գյուղացիների համար, ո՛չ մի զարգացում, ո՛չ մի փոփոխություն: Ոչ մեկ չի ուզում իրան, ընտրություններից էլ պարզ եղավ ամեն ինչ. հարյուր քանի ձեն եք հավաքել, էդ չի՞ ձեր ձենը: Մնացածն էլ վախի մթնոլորտում են... Թող հրաժարական տա, գնա, հերի՛ք ա»,- ասում են հավաքվածները: «Երբ մտնի գյուղապետարան, էլի գալու ենք, պահանջենք իրա հրաժարականը»: |