ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հրավիրվել էի ՀՔԾ». Նաիրի Հոխիկյան
13:18, 27.07.2021 | mamul.am
5930 | 2

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ։ Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իմ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

Քանի որ իրավունք չունեմ հարցաքննության մանրամասների մասին հայտնելու, միայն նշեմ, որ զրույցն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հետագա ընթացքից կհասկանամ միտումները»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր