ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մեզ «Դինամո»-ի մոտից հանել է Կենտրոնի թաղապետարանի առևտրի բաժնի պետը՝ փայ ունենալով «Հրազդան» մարզադաշտից». առևտրականներ
14:12, 27.07.2021 | mamul.am
3617 | 0

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ հնամաշ իրերի առևտրով զբաղվողները:

«Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, որպեսզի անապահով ժողովուրդը շարունակի իր աշխատանքը: Որոշ ուժեր դիտավորյալ են անում՝ ժողովրդին «Հրազդան» մարզադաշտի տարածք տեղափոխելու համար, որ տեղի փող տանք: Եթե բան չենք վաճառում, ո՞նց տեղի փող տանք: Մեզ «Դինամո»-ի մոտից հանել է Կենտրոնի թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արման Բաբաջանյանը՝ փայ ունենալով «Հրազդան» մարզադաշտից»,- ասում է բողոքի ակցիայի մասնակից թոշակառու տղամարդը: «Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի թույլատրեն անհատույց աշխատել մեր հին տեղում, ստեղծվեն պայմաններ՝ ջուր, զուգարան և այլն»,- հավելում է նա:

««Դինամո»-ի մոտից մեզ հանել է Կենտրոնի թաղապետարանի առևտրի բաժնի պետը՝ փայ ունենալով «Հրազդան» մարզադաշտից». առևտրականներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր