ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Խորթ հայրը երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու ծեծել. երեխան մահացել է
20:12, 27.07.2021 | mamul.am
14392 | 5

Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել գլխուղեղի վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։

Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, իսկ փոքրիկի մահվան պատճառը դարձել էր գանգուղեղային տրավման։ Պարզվել է, որ փոքրիկը դարձել է ընտանեկան դաժան բռնության զոհ։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեխայի մայրը և խորթ հայրը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2020թ նոյեմբեր ամսից, համատեղ բնակվել Արարատի մարզում՝ տղամարդու հոր, նրա կնոջ և նրանց երկու անչափահաս դուստրերի հետ։

2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, 1,5 տարեկան երեխան չքնելու և լաց լինելու պատճառով հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, ինչը չհանդուրժելով, երեխայի խորթ հայրը երեխայի մոր և խորթ տատի հետ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, շուրջ 5 օր շարունակ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, որովայնի, մեջքի, հետույքի շրջանում, որին զուգահեռ խորթ հայրը, դրսևորելով ակնհայտ հակակրանք երեխայի նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, իսկ մայրը և տատը, գիտակցելով, որ երեխան ունի դեղահաբերից ալերգիա, երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով, նրան, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ։

Երեխայի խորթ հայրը դեպքի օրը՝ փետրվարի 6-ին, ուժգին հարվածներ է հասցրել երեխայի գլխին՝ հնչեցնելով «մեռի, քեզանից պրծնենք, ա՛յ բիճ, ինչի չես քնում» արտահայտությունը, հարվածների հետևանքով երեխան թուլացել և ընկել է բազմոցին։ Տեսնելով, որ երեխան արդեն թուլացել և ընկել է, տղամարդը բազմոցի ծածկոցը գցել է երեխայի վրա և կրկին բռունցքներով հարվածել է երեխայի գլխին և մեջքին։ Դեպքին ականատես են եղել տղամարդու հայրը և իրենց տանը հյուրընկալած տղամարդ, որոնք հորդորել են դադարեցնել երեխային հարվածներ հասցնելը՝ նշելով, որ երեխան կմահանա։ Հորդորը, սակայն անտեսվել է երեխայի խորթ հոր կողմից, վերջինս բռնել է երեխայի ծոծրակից, տեղափոխել ննջասենյակ և մտցրել լվացքի մեքենայի մեջ, որտեղ կրկին հարվածներ է հասցրել երեխային։

Ստացած վնասվածքներից էլ փոքրիկը մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր