ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աշխարհը պետք է պատրաստվի անոմալ ջերմաստիճանների. գիտնականներ
00:42, 28.07.2021 | mamul.am
8355 | 0

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի Մթնոլորտի և կլիմայի ինստիտուտի աշխատակիցները զանգվածային հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ապագայում ջերմաստիճանի նոր ռեկորդներ են գրանցվելու, իսկ մոլորակի բնակիչները պետք է նախապատրաստվեն նրան, որ անոմալ տապը միայն ուժեղանալու է:

Ըստ գիտականների, աշխարհում թերագնահատում են կլիմայի ազդեցությունը ջերմաստիճանի աճի վրա: Այնինչ, եթե գլոբալ տաքացումն արագանա, ապա դա կարող է հանգեցնել ամբողջ աշխահում տապի ուժգնացմանը ու շոգ սեզոնների հաճախակիացմանը:

Հիշեցնենք, որ այս տարի անոմալ շոգեր են գրանցվել աշխարհի շատ քաղաքներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Կանադայում:

Գիտնականները նշել են, որ ցավալի միտում են նկատում՝ ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է կտրուկ, ոչ թե աստիճանաբար, ինչպես նախկինում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր