Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին: Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրել են ոչ հրապարակային բնույթ, հանդիպման թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: Նախորդ օրը կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր: |