ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«ԱԺ-ում լրագրողների համար որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է»․ իմքայլական
21:36, 27.07.2021
1814 | 1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։
Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։
Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի թքած ունենալով էթիկայի բոլոր նորմերի վրա հետապնդում են պատգամավորներին, առանց թակելու բացում պատգամավորների դռները, պատգամավորների խնդրանքից հետո հրաժարվում փակել դրանք, խանգարում պատգամավորների աշխատանքին, ամբողջ շենքում խաթարում աշխատանքային մթնոլորտը, միայն թե կարողանան մի սենսացիոն հարց հնչեցնել ու անգամ չսպասել դրա պատասխանին։
Կարծում եմ՝ եթե կայացվի նման որոշում, ապա դրանից կշահեն նաև պարկեշտ լրագրողները, որոնք մեծամասնություն են կազմում, սակայն ցավոք լուռ են իրենց գործընկերների կողմից էթիկայի նորմերի ամենակոպիտ խախտումների հարցերով, իսկ նման որոշումից հետո, երբ կարգազանց լրագրողները այլևս զրկված կլինեն նման անթույլատրելի պահելաձև դրսևորելու հնարավորությունից, ավտոմատ կերպով կզրկվեն նաև լրագրողական համայնքի անունը արատավորելու հնարավորությունից, քանի որ իրենց այդօրինակ պահելաձևով նախևառաջ թիրախավորում ու խոցելի էին դարձնում հենց իրենց գործընկեր լրագրողներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր