ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ո՞վ է խանգարում այս դեպքում փոխել օրենքը»․ Բաբկեն Հարությունյան
03:06, 28.07.2021
3012 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարության Հայկի աշխատավարձը սպասվում է, որ զգալի չափով կբարձրանա (մոտ 1 մլն դրամի մասին է խոսվում), բայց ինքը «մեծահոգաբար» կհրաժարվի ավելացված գումարից։ Մեկ ու մեջ քաղաքապետություն անող Հայկն իր աշխատավարձի բարձրացումը պատճառաբանում է օրենքի պահանջով։ Հետևաբար, հաջորդ քաղաքապետը կարող է գալ ու ստանալ աննախադեպ չափի աշխատավարձը և Հայկի նման հրաժարվելու շոուներ չանել։ Ո՞վ է խանգարում այս դեպքում փոխել օրենքը, կատարած ի՞նչ աշխատանքի համար պետք է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողն այդչափ բարձր աշխատավարձ ստանա կամ ո՞ր բարոյական իրավունքով, երբ թոշակը 3-5հազար դրամով են բարձրացրել։ Ինչպես օրեր առաջ նախորդ ԱԺ քայլարած պատգամավորներն իրենց տրվող 50 հազար դրամները դարձրեցին 250 հազար դրամ, հիմա էլ նույնն է արվում քաղաքապետարանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր