ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամբողջ գիշեր «պուլիմյոտից» կրակել են». Գեղամասարի համայնքապետ
09:58, 28.07.2021 | mamul.am
8161 | 0

Ադրբեջանցիներն ամբողջ գիշեր կրակել Գեղարքունիքի մարզի սահանային դիրքերի ուղղությամբ, այս պահին կրակոցները դադարել են: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, հիմնականում դիրքերի ուղղությամբ է: Կրակոցները հնչել են գիշերը մոտ ժամը 1:00-ի սահմաններում: Կրակոցները հնչում են Սոթք, Վերին Շորժա հատվածում: Կրակում են հիմնականում, ավտոմատից և գնդացիրից (պուլիմյոտ):

Կորուստներ ունենք թե ոչ՝ հստակ տեղեկություն չեմ կարող փոխանցել: Հիմնավոր տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեմ: Մեկ ասում են զոհեր ունեն, մեկ հերքում են, այդ պատճառով հստակ տեղեկություն չեմ կարղ փոխանցել»,- նշել է Ավետյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր