ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում. «Հրապարակ»
10:12, 28.07.2021 | mamul.am
9217 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արևիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, և այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։ 3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։

«Գործը սարքված է և կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։ Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ»․ քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ․ Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։ Ի դեպ, տևական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր