ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ոչխար մի եղեք. Կրեմլն ունի կոնկրետ պարտավորություններ ու այդ բեռի տակ պետք է ճկռա». Սարո Սարոյան
12:30, 28.07.2021 | mamul.am
6406 | 0

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ գրեթե բոլորին հայտնի է ներկա կառավարողների տգիտության մակարդակը, փորձեմ մի փոքր խորհուրդ տալ պետության ղեկավարությանը։ Պետության անվտանգությունն այդ է պահանջում։ Ներկա իրավիճակում Ռուսաստանի համար լուրջ կաշկանդիչ պարագա է՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի հայտարարության (համաձայնության) երաշխավորի նրա պարտավորությունների ու կարգավիճակի ցուցանումը (վիճարկումը)։ Դա պետք է բերել իրավական դաշտ՝ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների միջոցով ապահովելով չեզոք «արբիտրի» դերից Ռուսաստանի խուսանավելու, մարտական գործողությունների ներկա փաստը չտեսնելու տալու քաղաքականության ֆորմալ ամրագրումը։ Վերջ տվեք իրավիճակը ներկայացնող անատամ հայտարարություններին ու Ռուսաստանին մոռանալու կուրսին։ Կրեմլն ունի կոնկրետ պարտավորություններ ու այդ բեռի տակ նա պետք է ճկռա։ Կուլիսներում օտար դիվանագետների հետ հայկական կողմի մլավոցը իրավական որևէ լծակ չէ՝ դուրս գալու համար ռուս-թուրքական աքցանից։ Առանց իրավիճակի լրջությունը ֆորմալ իրավական տեսքի բերելու ու դրանում միջազգային բարձր ատյանների ու հատկապես տարածաշրջանային հզոր ուժերի միջնորդությունները կասկածի տակ դնելու՝ որևէ ոչ ֆորմալ ակտիվություն օրերի կյանք է ունենալու ու անգամ մոտ ապագայում ոչ մեկը չի հիշելու Հայկական կողմի խնդրարկությունը կամ բողոքը։ Բոլորդ՝ տգետ ղեկավարներովդ, մնացել եք ցեղասպանության սինդրոմի տակ։ Ոչխար մի եղեք, կամք ցույց տվեք ու միջազգային իրավունքի ընձեռած քաղաքական գործիքները լիարժեք օգտագործեք․․․»:

Աղբյուրը` Սարո Սարոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր