Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Հայաստանի կողմից կրակոցները կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի»։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։ «44-օրյա պատերազմի ժամանակ ես Բաքվում էի։ Թուրքիան այն ժամանակ էլ էր աջակցում Ադրբեջանին»,- ասել է Շենթոփը։ |