ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Թշնամին կարողացել է գրավել նույնիսկ դիրքը. բժիշկները պայքարում են մեկ զինծառայողի կյանքի համար». Արծրուն Հովհաննիսյան
12:36, 28.07.2021 | mamul.am
9850 | 6

«Թշնամին հարձակվել է մեր հենակետերի դիրքերից մեկի վրա, կարողացել է գրավել նույնիսկ դիրքը, բայց կարճ ժամանակով: Դիրքում ունեցել ենք երեք զոհ և դիրքում մնացած մեկ ծանր վիրավոր զինծառայող, ով, իմիջիայլոց, չորս վիրավորներից ամենածանր վիճակում է, բայց հիմա բժիշկները պայքարում են: Հույս կա, որ նրա կյանքը կփրկվի, վտանգ չի սպառնա կյանքին, և շուտով կտեղափոխվի Երևան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, հայտնեց ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով այս պահին գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում:

«Ես եղել եմ հոսպիտալում. բացի այդ մեկ զինծառայողից, 4-5 հոգի ևս վիրավոր կա (ինչու չեմ նշում նրանց հստակ թիվը, որովհետև վիրավորեր կան, որոնք սալջարդեր են ստացել, վիրավորներ, որոնք անցել են կողքի հարակից դիրքեր):

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր