ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.49, EUR 550.01, RUB 6.30, GBP 658.63
-10 °C, -12 °C ... -6 °C Վաղը`-3 °C
«Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործողություններն ընդդեմ Հայաստանի՝ պատժամիջոցներ են պահանջում»․ Թանկյան
12:00, 29.07.2021
5457 | 0

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին կրճատելու մասին որոշմանը․ «Արդարության համար սա մեծ հաղթանակ է. Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործողություններն ընդդեմ Հայաստանի՝ պատժամիջոցներ են պահանջում։ Այսօր սահմանվում է այն գինը, որը Ալիևի ռեժիմը կվճարի իր ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար։ Ես կոչ եմ անում ողջ աշխարհում արդարության համար պայքարող հայերին՝ գործել իրենց սատարող երկրների միջոցով, որպեսզի անհապաղ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ»,-գրել է նա։

Աղբյուրը` Սերժ Թանկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր