ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+17 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար. ո՞ր արժանիքի համար». Անի Խաչատրյան
13:18, 29.07.2021
2802 | 2

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Նշվում է, որ ցածր աշխատավարձերի հետևանքով քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու: «Այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ, և կարևոր է նաև նշել, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ»,- ավելի վաղ այս մասին հայտնել էր նախագծի համահեղինակ, իմքայլական Արմեն Գալջյանը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով զեկուցող, նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանին, ասաց. «Չեմ հավատում, որ այս նախագծի՝ արտահերթ նիստ գալը զուգադիպություն էր ԱԺ-ի՝ 250 հազար դրամների հետ: Խիստ կասկածներ ունեմ, որ սա քաղաքական որոշում է: Պատերազմական շրջանում այս նախագիծը այսքան հրատապ բերելու նախագիծ չէր և այն բարոյական չէ՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի առաջ... Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար, կամ վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձերը»:

Երևանի ավագանու արտահերթ նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր