ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մտադիր ենք շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ». Թուրքիայի նախագահի խորհրդական
15:48, 29.07.2021 | mamul.am
5486 | 0

Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքյլմազը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական կողմը մտադիր է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Նրա խոսքով՝ C-400-ի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը «միշտ էլ բաց է եղել»։

«Այն, ինչ մենք հանրության առաջ ասում ենք C-400-ի թեմայով, իսկապես այն է, ինչ մտածում ենք։ Մեր զրուցակիցների հետ շփումներում՝ լինի դա արևմտյան երկրները, թե Ռուսաստանը, թեմայի վերաբերյալ մեր հնչեցրած մանրամասները մնում են ուժի մեջ»,- հայտարարել է Էրդողանի խորհրդականը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը բավարարում է Թուրքիայի պահանջները և «կշարունակվի այնպես, ինչպես արևմտյան երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր