ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին
12:42, 29.07.2021 | mamul.am
5470 | 0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերն ու լուսադեմին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանին, ունենք վիրավոր, նրան վիրահատել են:

Հարցին՝ ժամանակին ասվում էր, որ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ սահմանապահ զորքեր տեղակայելու հետ կապված, բանակցություններն ի՞նչ ավարտ ունեցան, Սանոսյանը նշեց. «Ընթացքի մասին չեմ կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չեմ զբաղվում դրանով: Որոշակի պրոցես եղել է: Ես չեմ մասնակցում քննարկումներին, ուստի՝ որտե՞ղ է հասել ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, չեմ կարող ասել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր