ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը, ըստ ռուսական պլանի, շուտով փաստացի դադարելու է որպես պետություն գոյություն ունենալուց». Հայկ Մարտիրոսյան
14:00, 29.07.2021 | mamul.am
5997 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաշխարհային պատմության մեջ նախատիպ և նախադեպ չունեցող ազգային դավաճանի հայտարարությունն այն մասին, որ ողջ սահմանի երկայնքով նպատակահարմար է ռուսական զորք կանգնեցնել, ապացույց է այն հանգամանքի, որ Հայաստանը, ըստ ռուսական պլանի, շուտով փաստացի դադարելու է որպես պետություն գոյություն ունենալուց: Այն չի պահպանելու անգամ ռուսական գաղութի իր ներկա փաստացի կարգավիճակը:

Փոխարենը ստեղծվելու է Լիբիայի կամ սիրիական Աֆրինի մոդելով մի տարածքի, որտեղ ազգային առանձին տարր` հայեր են ապրում, բայց իրենց շահերն ու որոշումներն են ֆիզիկապես իրականացնում առնվազն երեք այլ պետություններ: Ընդ որում՝ Լիբիայում իրավիճակը, այնուամենայնիվ, վերահսկում են իրենք` լիբիական առանձին ցեղերն ու կլանները, մինչդեռ Հայաստանում գետնի վրա ֆիզիկական այդ վերահսկողությունն անգամ ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի թշնամու դաշնակցին` Ռուսաստանին:

Սա ոչ միայն ինքնիշխանության որևէ վերջին ծվենի ծրագրված վերացում է, այլև՝ երկրի ոչնչացման հստակ ծրագիր:

Այս ամենում ամենամեծ ու պատմական մեղքը, այնուամենայնիվ, ոչ թե թշնամիներինն ու դավաճաններինն է, այլ` հայ ժողովրդինը, որ ունենալով միջազգային բարենպաստ մթնոլորտ ու գործելու ամբողջական գործիքակազմ` ընտրել է կրավորական դիրք բռնելու միջոցով` սեփական ճակատագրի տնօրինումը թշնամիներին հանձնելու և մի անգրագետ, վախկոտ ու հակահիգիենիկ դավաճան ոչնչությանն անխոս ենթարկվելու ինքնասպանական ուղին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր