Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ: «Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը, դա նրանց սուվերեն գործն է։ Կարևոր է, որ դա չգործի ի վնաս տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության մթնոլորտի։ Այս առումով մենք կանոնավոր շփումների մեջ ենք և՛ թուրք, և՛ ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերում նման նախագծին և արդյոք կարծում են, որ այն կարող է սպառնալ Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին: |