ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+15 °C
«Կարևոր է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը չվնասի տարածաշրջանում կայունությանը»․ Պեսկով
15:30, 29.07.2021
4281 | 2

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ:

«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը, դա նրանց սուվերեն գործն է։ Կարևոր է, որ դա չգործի ի վնաս տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության մթնոլորտի։ Այս առումով մենք կանոնավոր շփումների մեջ ենք և՛ թուրք, և՛ ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերում նման նախագծին և արդյոք կարծում են, որ այն կարող է սպառնալ Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր