ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
19:18, 29.07.2021 | mamul.am
3196 | 0

Վաշինգթոնի շրջանային վերաքննիչ դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:

Այս գործով դատական գործընթաց սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել Վաշինթոնում Էրդողանի դեմ բողոքող ցուցարաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին: 2019թ. սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Դատարանը հայցերն ընդունել էր: Ի պատասխան թուրքական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

2021թ. հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր