ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Այս վտանգավոր արկածախնդրությունը կարող է թանկ նստել երկրի վրա». Սուրեն Սուրենյանց
21:24, 29.07.2021
3498 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Արտաքին քաղաքականության և անվտանգության մասին Նիկոլ Փաշինյանի ելույթները մշտապես պրիմիտիվ են եղել ու վերլուծության տեսակետից՝ անհետաքրքիր։
Բացառություն չէ նաև Փաշինյանի այսօրվա ելույթը։
Վարչապետը հայտնվել է փակուղու մեջ՝ բազմաշերտ, ինչն էլ պատճառ է դառնում նրա հակասական գնահատականների։
Մի կողմից, նա խոսում է տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդական առաքելություն հրավիրելու հնարավորության, մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանագծում ռուսական սահմանապահ հենակետերի տեղակայման անհրաժեշտության մասին։
Փաշինյանը փորձում է՝ մի կողմից, Պուտինի վրա «ծախել» Արևմուտքից եկեղ ազդակները, մյուս կողմից՝ հակառուսական որոշակի տրամադրություններով սիրաշահել Արևմուտքին։
Այս վտանգավոր արկածախնդրությունը կարող է թանկ նստել երկրի վրա, մանավանդ պարզ չէ՝ երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ սեփական իշխանության երկարաձգումն է հուզում Փաշինյանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր