Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Google earth-ը այս տարվա փետրվարին արբանյակից նկարել է Շուշին։ Այս նկար-պատճեներում երևում է Շուշիի ավերվածությունները, ռմբակոծություններից հրդեհված հատվածները։ Սակայն հիմա այն դեռ կանգուն մնացած հատկապես բազմաբնակարան շենքերն ադրբեջանա-թուրքական բորենախումբը հողին է հավասարեցնում։ Այդտեղ բնակիչ չի ապրելու։ Թրքական ոհմակապետությունը նպատակ է դրել ռազմական բազա դարձնել Շուշին։ Ձեռքի հետ ոչնչացնում են ամեն բան ինչ հայկական է, ամեն տառ, որ որևիցե քարի վրա կգտնեն, լինի խաչքար, գերեզմանաքար, հուշարձան, կամ զարդանախշ։ Ամենուրեք են դա անում։ Կերտում են իրենց նոր պատմությունը, բնաջնջում հայի ներկայությունը։ |