ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում
16:30, 31.07.2021
1334 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:

Համերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։

Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր