ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+18 °C
Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
15:54, 30.07.2021
3761 | 0

Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Զելյանա Զովկոն՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Ցավում ենք, որ հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի հետ բախումների հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել, հայկական դիրքերն ու մի քանի գյուղեր, ինչպես հաղորդվում է, գնդակոծվել են վաղ առավոտից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր է զոհվել, պակաս մտահոգիչ չէր։

Մենք կոչ ենք անում կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից։

Դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների՝ այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես ադրբեջանցիների «նախնիների հող»-ի մասին վերջին հայտարարությունները։ Նման հայտարարություններն անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր