ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Գիտեն՝ ինչ նոր պատուհաս են բերելու երկրի գլխին, դրա համար ԱԺ-ն «անառիկ ամրոց» են դարձնում». քաղաքագետ
20:06, 30.07.2021 | mamul.am
3729 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երասխի վրա կրակում են, իշխանությունն ամրապնդում է ԱԺ շենքի անվտանգությունը։ «Քայլող ռոմանտիկների» համար հայրենիքն ու նրա սահմանն այլևս նույնացած են իրենց իշխանության, պաշտոնի հետ, սրանց համար երկիրն այլևս սկսվում ու վերջանում է կառավարության, ԱԺ շենքերով, այն մոգական աթոռով, որը բացահայտեց «հեղափոխականների» քաղաքական, բարոյական սնանկությունը։
Գիտեն՝ ինչ նոր պատուհաս են բերելու երկրի գլխին ու դրա համար ԱԺ-ն «անառիկ ամրոց» են դարձնում` «պաշտպանվելով» սեփական քաղաքացիներից։
Գիտեն, որ 53%-ը ոչ թե իրենց վստահության, այլ իրենց սիրելի «ընդդիմադիր» Քոչարյանի անվստահության ցուցիչն է ու իրենց ուղղված արդեն քաղաքացիական հնարավոր «ողջույնները» քրեականացնում են։
Ագորրայի «օխլոսապետը» վերածվում է շարքային «բռնապետիկի». երևի մոտենում են Պուտինի ասած «ցավոտ» ու «զգայուն» լուծումների ժամանակը։
Ափսոս, «հեղափոխության առաջնորի» ինտելեկտը չի ներում` հասկանալու համար, որ թուլացած Հայաստանն անգամ «բռնապետիկ» պահելու ռեսուրս չունի։
... Սկսվում է չստացված մի հեղափոխության վերջի սկիզբը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր