ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աշխարհում առաջընթացի ճանապարհը միմյանց լսել կարողանալն է»․ Հակոբ Բադալյան
01:12, 31.07.2021
1448 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզանում միմյանց լսելու ունակությունը «խեղդվում» է դեռ «օրորոցում»՝ ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից: Բոլոր այդ ինստիտուտներում գերակշռում է «լսեցնելու», էլ չեմ ասում՝ «լսԸցնելու» այսպես ասած մշակույթը, իսկ ավելի շուտ՝ մշակույտը:
Ընդ որում, հետաքրքիր է, որ բոլոր այդ տեղերում երախյին հենց ստիպում են լսել: Բայց դրանից նա ոչ թե լսել է սովորում, այլ «սովորում» է զզվել լսելուց, հատկապես, երբ լսածն այն չէ, ինչ ուզում է: Դրանով անցնում ենք բոլորս, այդպիսով համակվելով անպայման դիմացինին «լսԸցնելու» բարդույթով:
Մինչդեռ, լսել սովորեցնելու համար պետք է մենք ինքներս ավելի հաճախ լսենք մեր երեխաներին, այլ կերպ ասած՝ լսելու օրինակ ծառայենք, հենց այդ տարիքից նրանց մեջ ամրացնելով էն գիտակցումը, որ աշխարհում առաջընթացի ճանապարհը միմյանց լսել կարողանալն է, թե մարդկանց, թե ժողովուրդների, ազգերի, հանրությունների պարագայում:
Պարզ բան է, բայց ինչպես երեւում է շատ բարդ է լինելու դրան հասնելը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր