ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր»․ Բորիս Նավասարդյան
18:24, 30.07.2021 | mamul.am
3341 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լենա Նազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արարատ Միրզոյան, Մարիա Կարապետյան, Միքայել Զոլյան, Արթուր Հովհաննիսյան, Սիսակ Գաբրիելյան, Սարգիս Խանդանյան, Լուսինե Բադալյան, Հովհաննես Իգիթյան, արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։

Բայց երկու հարց ունեմ։

Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող ութերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։ Եվ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։

Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես և, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր