ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ամեն բան շատ պարզ է․ միակ տարբերակը երկրորդն է»․ Հայկ Մարտիրոսյան
17:36, 30.07.2021 | mamul.am
6317 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականությունը շատ պարզ է.
Մոսկվան ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անում` Բաքվի ագրեսիան զսպելու համար: Ընդհակառակն` կանաչ լույս է վառել և սպիտակ քարտ տվել` այն իրականացնելու համար:
Ի՞նչ անել:
1. Ավելի մտնել Մոսկվայի հետույքը` հուսալով, որ ավելի այնտեղ խորը ավելի պաշտպանված կլինենք և որի արդյունքում ավելի վստահորեն Մոսկվան մեզ կնվիրի Բաքվին:
2. Կտրուկ պոկվել Մոսկվայի մահացու ճիրաններից և կտրուկ թեքվել դեպի Արևմուտք:
Միակ տարբերակը երկրորդն է:
Բոլոր նրանք, որոնք պնդում են երրորդ տարբերակի մասին` ոչ մի բան չանելու այլ ինքնուրույն հզորանալու վերացական ու անհնար մտքի` կա՛մ ուղղակի մտածելու և տեսնելու հետ խնդիր ունեն և կա՛մ ուղղակի սպասարկում են թշնամու օրակարգը:
Նրանք` ովքեր պնդում են առաջին տարբերակը` կա՛մ դարձյալ մտածելու հետ խնդիր ունեն և կա՛մ Հայաստանը կործանող Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուղղակի գործակալներ են և կամ ազդեցության գործակալներ:
Ամեն բան շատ պարզ է:
Չկա այլևս այլ տարբերակ` քան մեզ դավաճանած ու մեզ արդեն իսկ ամբողջությամբ թշնամուն վաճառած Մոսկվայի մահաբեր ժանիքներից կտրուկ ազատվելը:
Չկա այլ տարբերակ` քան մոսկովյան-բաքվյան գործակալ դավաճան ռեժիմից ազատվելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր