ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Որպես առաջարկ՝ հայհոյող կանանց պատիժը կրկնապատկել»․ Վահե Տեր-Մինասյան
19:30, 30.07.2021 | mamul.am
3858 | 3

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայհոյանքը քրեականացնող օրինագիծը ուշացած է, բայց անհրաժեշտ։ Երևի այսօր սա միակ տարբերակն է ոմանց դաստիարակության պակասը կամ բացակայությունը լրացնելու համար։ Ընդ որում, պետք է հիշել, որ հայհոյանքը դա ընդամենը այլ ու արժեքավոր փաստարկների բացակայությունն է, բանավիճելու անընդունակությունը…
Որպես առաջարկ՝
Հայհոյող կանանց պատիժը կրկնապատկել, թե չէ ազգային արժեքների մասին բարձր ճառերը հենց վերջիններիս շուրթերից են ավելի հաճախ «համեմվում» փողոցային բառապաշարով…
Հ.Գ.
Խնդրում եմ չմեղադրել ինձ գենդերային անհավասարության կոչի մեջ…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր