ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Որևէ մեկին ծանր վիրավորանք հասցնելու մասին օրենքը չի անցել միջազգային փորձաքննության»․ Սաքունց
23:36, 30.07.2021 | mamul.am
2322 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբ որևէ մեկին ծանր վիրավորանք հասցնելու մասին օրենքը չի անցել միջազգային փորձաքննության
Պետք է քրեական օրենսգրքով որպես Հավելված սահմանվեին այն արտահայտությունների Ցանկը, որոնք օրենքի տրամաբանությամբ կդիտարկվեն կամ կորակվեն որպես անպարկեշտ։
Նման Ցանկի առկայությամբ միայն կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը և հնարավոր կլինի միանշանակ կիրառել օրենսգրքի հոդվածը, և զերծ մնալ սուբյեկտիվ մոտեցումներից։
Նախագծի հեղինակներն այս հանգամանքը հաշվի չեն առել, դրա համար մինչ փոփոխության ընդունումը պետք է փոփոխության տեքստի ու Ցանկի նախագիծը ուղարկեին Վենետիկի հանձնաժողովին՝ եզրակացություն ստանալու համար»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր