ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ազատ խոսքից սկսած, վերջացրած՝ մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից՝ վտանգված է»․ Բաբկեն Հարությունյան
04:06, 31.07.2021 | mamul.am
3010 | 2

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ազատ խոսքը, պետական ապարատի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները հասել են ամենացածր մակարդակի վրա։ Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան «օրինական» ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ։
Ազատ խոսքից սկսած, վերջացրած մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից` վտանգված է ամեն բան, և այս ամենը, ի տարբերություն նախկին իշխանությունների կառավարման ժամանակահատվածի` տեղի է ունենում միջազգային իրավապաշտպան կառույցների, եվրոպական և ամերիկյան կառույցների լռության ներքո։ Գրեթե չենք տեսնում ժողովրդավարության դասեր տվող և բռնատիրական համակարգ կառուցելու անթույլատրելիության մասին հայտարարություններ վերջինների կողմից։ Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն էլ գրեթե երբեք չի խառնվել նման խնդիրներին։
Իսկ թե ինչո՞ւ չենք տեսնում այդ հայտարարությունները` տեսնում ենք արցախյան զիջումները և կտեսնե՛նք տարատեսակ Ստամբուլյան կոնվենցիաների վավերացման վերափորձերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր