ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Անիվարդ Մոսոյանը
10:36, 31.07.2021 | mamul.am
8796 | 0

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում քաղաքապետերի թեկնածուների անունները: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը: 1994թ-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008-2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։

2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել: 2014 թվականից Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր