Ինչպես նախօրեին հայտնել էինք, թուրք հրշեջները տեղայնացրել են երկրում մոլեգնող անտառային հրդեհների 81 օջախից 70-ը։ «Հրդեհների դեմ պայքարը շարունակվում է Ադանայում և Անթալիայում»,- Twitter-ում գրել էր այդ երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։ Հաղորդվում է տարերային աղետի հետևանքով վեց զոհի և 183 տուժածի մասին: Թուրքական 12 գավառներում արգելվել է անտառ գնալ: Հրդեհը հասել է թուրքական Բոդրում և Մարմարիս հանգստավայրեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտառային հրդեհներից տուժած շրջաններն (Անթալիա, Մերսին, Օսմանիե, Մուղլա, Ադանա) աղետի գոտի է հայտարարել: |