ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տոկիո-2020. օգոստոսի 1-ին Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը
15:00, 31.07.2021
2333 | 0

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:

Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կբարձրանա Արմեն Մելիքյանը /60 կգ/: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը /75 կգ/: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի է դարձել նաև Հովհաննես Բաչկովի /63 կգ/ քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր