ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ակնարկներ ենք լսում, որ ՔՊ-ն կարող է և չընտրել ԱԺ փոխխոսնակի՝ ընդդիմության թեկնածուին». Բորիս Նավասարդյան
15:18, 31.07.2021 | mamul.am
5095 | 1

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն թափանցիկ ակնարկներ ենք լսում, որ ՔՊ-ի պատգամավորները կարող են և չընտրել ընդդիմությանը հասնող ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միասնական թեկնածուին։ Փաստորեն, ասում են՝ առաջադրեք մեզ համար ընդունելի անձին, եթե ուզում եք, որ քվեարկենք իր օգտին...»:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտնել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի մեկ միասնական թեկնածուով, որի անունը կհրապարակվի երկուշաբթի:

Ըստ մամուլի՝ այդ պաշտոնում կառաջադրվի Իշխան Սաղաթելյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր