ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դա պարզապես նամակ էր». քաղաքագետ
19:24, 31.07.2021 | mamul.am
5603 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԱԿ-ի ԱԽ-ում այս ամիս նախագահող Ֆրանսիայի ներկայացուցչին` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հղած նամակը դիմում չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Դա պարզապես նամակ է: Կարող էր և իմեյլ լինել` էլեկտրոնային նամակ, որում հեղինակը գանգատվում է իր վատ վիճակից: Ընդամենը այդքանը:
Պետության դիմումը ՄԱԿ ԱԽ-ին շատ ու շատ ավելի լուրջ ձևաչափ է և բոլորովին այլ ընթացակարգ է ենթադրում և պահանջում:
ՄԱԿ Անվտանգության խորհրդին Հայաստանը չի դիմել: Եվ Երևանում իշխող այս ադրբեջանական ռեժիմով չի էլ դիմելու:
Այսինքն` մամուլում այսօր այդքան լայնորեն շրջանառվող այդ փաստաթուղթը չարժե անգամ այն թուղթը, որի վրա գրվել է:
Բայց ինչո՞ւ է այդ նամակը գրվել և ինչո՞ւ է այդքան լայնորեն գովազդվում Հայաստանում և սոցցանցերում:
Շատ պարզ պատճառով.
Հայաստանում ձևավորվել է հանրային պահանջ` ՀԱՊԿ-ի դավաճանական մերժումից հետո իրագործել Ֆրանսիայի առաջարկը և դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ: Քանի որ Երևանում ռեժիմը դավաճանական է և գործում է բացառապես Մոսկվայի, Բաքվի և Անկարայի թելադրանքով` ԱԽ չդիմելու համար առնվազն անհրաժեշտ է ստեղծել դիմելու տեսլական:
Միաժամանակ անհրաժեշտէ վարկաբեկել ԱԽ լիազորությունները, ինչպես նաև Ֆրանսիային: Հետևաբար ընտրվել է ոչ թե պետության անունից պաշտոնապես դիմելու տարբերակը, այլ ներկայացուցչի կողմից ոչինչ չարժեցող նամակ գրելու տարբերակը հենց այս ամիս նախագահող Ֆրանսիայի նեուկայացուցչին: Այլ խոսքերով` դեպսնից դեսպանին նամակ և ոչ թե պետությունից` ՄԱԿ-ի ամենակարևոր կառույցին պաշտոնական դիմում:
Հիմա այդ դատարկ և լիովին անարդյու ք հանգամանքը շրջանառվում է ու ներկայացվում որպես ԱԽ դիմում: Նախ` դրանով չհասկացողներին, ինչպես նաև տգետների բանակներին ասվում է թե իբրև թե դիմել են և հետո Ֆրանսիայի վարկաբեկելու հիմքեր են ստեղծվելու, որովհետև ստացվելու է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչը ոչ մի գործնական արրք էլ չկարողացավ անել: Մինչդեռ իրականում չի էլ կարող անել, որովհետև նամակին պատասխանում են նամակով և նամակը տվյալ պարագայում որևէ լուրջ ընթացակարգեր չի կարող ենթադրել: Եվերրորդ հանգամանքը` սրանով արդարացվելու է ՀԱՊԿ հանցավոր դավաճանությունը: Հավասարության անարդար նշան է դրվելու ՄԱԿ ԱԽ և ՀԱՊԿ միջև և ներկայացվելու է թե իբրև թե խնդիրն այնպիսին է, որ ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլև անգամ նույն Ֆրանսիան և ՄԱԿ ԱԽ-ն միայն խոսում են, բայց գործել բոլորն էլ չեն կարող:
Այս նամակի փաստն ինքնին պետական մակարդակով դավաճանական, հակահայաստանյան գծի հստակ վկայություն է:
Սա նամակ է ՄԱԿ ԱԽ-ում այս ամսվա նախագահողին, հենց այն նպատակով, որ պետական դիմում չլինի, բայց ստեղծվի դրա խաբկանքային տեսարան, որով, իր հերթին, փաստացիորեն բացառվում է Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ ԱԽ-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր