Ինչպես հայտնել էինք, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել։ Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում նա մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ «Ես հաղթանակ էի սպասում: Կարծում եմ՝ դա մրցավարների անարդար որոշումն էր»,- ասել է ադրբեջանցին՝ Report-ին: |