ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Նրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս»․ Ս․ Հովսեփյան
00:36, 01.08.2021
3572 | 3

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ նոր տենդենց է զարգանում. Բոլորը դարձել են խորհրդատու ամենագետ, մարդասեր, մարդակենտրոն և այլն։ Անկեղծ՝ հետևելով իրենց գործունեությանը, հասկանում եմ, որ կյանքում հարևանի հավին մի բուռ կորեկ քցած չկան ու էս որակը մեկ էլ որոշում է ինձ մարդասիրության դասեր տալ, հորդորում է խուճապ չտարածել, բացատրում է ինձ անվտանգության նորմեր, գթասիրտ լինելու առաջարկ է անում, ի՜նձ, հասկանո՞ւմ եք, ի՜նձ բացատրում են, թե որքան պետք է մարդկություն իմ մեջ արթնացնեմ ու գնահատեմ զինվորին ու բանակը ու մեր սահմանին կանգնած տղեքին...
Հե՜յ-հե՜յ...
Զարթնե՛ք, մի հատ ինձ էլ բացատրեք, թե էս աշխարհը ընչի՞ է էսքան ծուռ, ու մարդիկ ընչի՞ էսքան շուտ շարքից ելան...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր